Պարզ չէ, թե ՔՊ-ի ստացած 36%-ից ինչ կմնա, եթե բոլոր խախտումները հանեն. Արթուր Խաչիկյան
Քաղաքական
15:55 02/04/2025
Հայաստան

Պարզ չէ, թե ՔՊ-ի ստացած 36%-ից ինչ կմնա, եթե բոլոր խախտումները հանեն. Արթուր Խաչիկյան

«Խնդրահարույցը Գյումրում լուսի անջատումն էր քվեարկումից հետո, շատ հետաքրքիր է, որ ամեն անգամ լինում է դա»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ նշելով, որ չգիտի, թե ՔՊ-ի ստացած 36%-ից ինչ կմնա, եթե բոլոր խախտումները հանեն։

Նա նշեց, որ մարդկանց մեծ մասը զարթնել է և տեսնում է, թե ինչ է կատարվում, երբ կրակում են մեր գյուղերի վրա Սյունիքում, այսքան զիջում կատարելուց հետո էլ էլի չեն կարողանում հասնել խաղաղության։

 Խաչիկյանն ասաց, թե երբ ասում էին որ Արցախը հանձնեն, որ լավ ապրեն,դրանից հետո պատերազմը եկավ Սյունիք, և հարցրեց իսկ սյունիքը հանձնելուց հետո ուր է գալու պատերազմը

«Իսկ գյումրեցիները շատ լավ գիտեն, թե Ախուրյան գետի մյուս ափում ինչ պետություն է գտնվում, և ինչպես 2018 թվականին հայերին համոզեցին հանձնել Կարսը, որպեսզի Ալեքսանդրապոլը խաղաղ ապրի։ Մի քանի ամիս հետո այդ նույն զենքերով թուրքերը մտան Ալեքսանդրապոլ»,-ասաց Խաչիկյանը։

 Նա հույս հայտնեց, որ Գյումրու ընտրությունները հիմք կհանդիսանան համապետականի համար, բայց ամեն ինչ կախված է ընդդիմությունից, թե որն է նրանց համար կարևոր՝ իրենց անձնական հարցերը, ամբիցիաները, պատմական խնդիրները, աթոռները, թե ժողովրդին այս ռեժիմից ազատելը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարզ չէ, թե ՔՊ-ի ստացած 36%-ից ինչ կմնա, եթե բոլոր խախտումները հանեն. Արթուր Խաչիկյան